Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ

Ծննդյան 125 ամյակը  ԱՍԼԱՆ  ԱՆՆԱ  ՄԸՐԳԸՐՏԻ

Իսկական անունը՝  Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում:


1922 թ. ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1945 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման:
1945-48 թթ. աշխատել է Տիմիշոարա քաղաքի համալսարանի ներքին հիվանդությունների կլինիկայի պրոֆեսոր:
1948-52 թթ. եղել է Բուխարեստի ներզատաբանության ինստիտուտի ֆիզիոլոգիական կլինիկայի տնօրենը:


Այստեղ նա հետևելով ակադեմիկոս Պարհորնի տեսությանը,  ձեռնամուխ է եղել մարդու ծերությունը կանխող և կյանքը երկարացնող դեղի հայտնագործմանը:


Տևական պրպտումներից հետո, 1950 թ. ստեղծել է «Գերովիտալ H-3» պատրաստուկը, որը հրաշագործ արդյունքներ է ունեցել սկզբում կենդանիների, ապա մարդկանց վրա:


Պարզվել է, որ նրանով կարելի է մարդու կյանքը երկարաձգել մինչև 100 տարի, բուժել որոշ սրտային հիվանդություններ, հիշողության և ինտելեկտի թուլացումով ընթացող ուղեղի անոթների աթերոսկլերոզը, արյունազեղումներն ու պարալիչները, որոշ նյարդային հիվանդություններ, հոդաբորբեր, շաքարախտ և այլն:


1952 թ. Ռումինիայի կառավարության օժանդակությամբ Բուխարեստում հիմնել է Եվրոպայում միակ Կ. Պարհորնի անվ. Ծերունաբանության և ծարունաբուժության ինստիտուտը և եղել  տնօրենը:


1957 թ. Քարլսռուհե քաղաքում կայացած գիտաժողովում նա ներկայացել է իր հայտնագործության մասին պատմող մի փաստագրական  կինոնկարով ու դասախոսությամբ: Հայտնագործությունը ընդունվել է բուռն ծափահարություններով, իսկ աշխարհի մամուլն արձանագրել. «Աննա Ասլանը հաղթեց ծերությանը ... »:


Բացի  «Գերովիտալ H-3»-ից նա ստեղծել է նաև զառամախտը բուժող «Ասլավիտալ» և մանկական թուլամտությունը բուժող «Ասլավիտալ երեխաների համար» պատրաստուկները:


1959-88 թթ. եղել է Ռումինիայի Ծերունաբանների և ծերունաբույժների ընկերության նախագահը:

1960 թ. ամերիկացի հայտնի բժիշկ-գիտնական Հենրի Մարքսը նրա մասին գրել է «H-3-ը ընդդեմ ծերության» գիրքը:


Նրա կլինիկայում բուժման կուրս են անցել ռումին հայտնի մաթեմատիկոս Պյոտր Սոնցը, Շառլ Դը Գոլը, Դուայթ Էյզենհաուերը, Չարլզ Չապլինը, Էլիզաբեթ Թեյլորը և ուրիշներ:


Գիտական աշխատանքները վերաբերում են փորձառական, կլինիկական և սոցիալական ծերունաբանության հարցերին:
1961 թ. պաշտպանել է դոկտորական թեզ և ստացել բժշկագիտության դոկտորի գիտական աստիճան:


Նա դասախոսություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:


Նրա գիտական աշխատությունները լույս են տեսել աշխարհի շատ լեզուներով:


Եղել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ:


1969 թ. ընտրվել է Ռումինիայի ՍՀ ԲԳԱ ակադեմիկոս:
1969 թ. ընտրվել է Նյու Յորքի ԳԱ ակադեմիկոս:
1971 թ. արժանացել է Ռումինիայի սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:
1971 թ. Իտալիայում նկարահանված «Մեր ժամանակի հռչակավոր կանայք» կինոֆիլմում ներկայացված է նաև Աննա Ասլանը:
1973 թ. արժանացել է Ռումինիայի ՍՀ վաստակավոր բժշկի կոչման:
1974 թ. ընտրվել է Ռումինիայի ՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1977 թ. արժանացել է Ռումինիայի ՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
1982 թ. ընտրվել է ԽՍՀՄ Ծերունաբանների և ծարունաբույժների գիտական ընկերության պատվավոր անդամ:
1983 թ. Գերմանիայի ԴՀ-ում ստեղծվել է «Աննա Ասլանի անվան մրցանակ», որի առաջին դափնեկիրը դարձել է ինքը Աննա Ասլանը:
1984 թ. Իտալիայում  արժանացել է «Հաղթանակի արձան» մշակութային համաշխարհային մրցանակին:


Հանդիսանում է Ռումինիայում Ծերունաբանության և ծարունաբուժության դպրոցի հիմնադիրը:


Նրա անունը քանդակված է Հունաստանում գտնվող Հիպոկրատի մարմարյա հուշարձանին:


Նրա անձի և գործունեության մասին կա հարուստ գրականություն:


Մահացել է 1988 թ. մայիսի 20-ին, Բուխարեստում, 91 տարեկան հասակում:

Հարություն Մինասյան
հոգեբույժ

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը
ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը

Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...

ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին
ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին

Բժշկական համալսարանում  100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը
Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր...

ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին
ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին

Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...

Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը
Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը

Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...

Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին
Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին

Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...

ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան
ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան

Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը
Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...

Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը
Ջեյմս  Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը

Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...

Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)
Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)

ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...

Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը
Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը

Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...

Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի
Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի

Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...

Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ
Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ

Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...

ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի
ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի

Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ